Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Արաղչին ժամանել է Մոսկվա

Արաղչին ժամանել է Մոսկվա
23.06.2025 | 10:30

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ ռազմական ագրեսիայից հետո տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ նախագահի և այլ բարձրաստիճան ռուս պաշտոնյաների հետ խորհրդակցելու նպատակով։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1860

Մեկնաբանություններ